Կարծիք

11.11.2014 10:51


«Չպետք է թուլացնել ճնշումը, այլ հակառակը` պետք է այն ուժեղացնել»

«Չպետք է թուլացնել ճնշումը, այլ հակառակը` պետք է այն ուժեղացնել»
Փաստորեն, «եռյակի» ճնշումը հերթական անգամ ունեցավ իր արդյունքները. Սերժը ևս մեկ քայլ հետ արեց: Լավ լուր է, իհարկե, բայց, իմ կարծիքով, չպետք է էյֆորիայի մեջ ընկնել, քանի որ հանձնարարել ևս մեկ անգամ ուսումնասիրել «եռյակի» պահանջները դեռ չի նշանակում կատարել էդ պահանջները, չէ որ մենք բազմաթիվ օրինակներ ունենք, երբ Սերժ Սարգսյանը ասում էր մի բան, բայց արդյունքում լրիվ հակառակն էր անում:

Էնպես որ, հիմա, կարծում եմ, չպետք է թուլացնել ճնշումը, այլ հակառակը` պետք է այն ուժեղացնել (այդ թվում նաև շարունակել ակտիվ տեմպերով շտաբների ձևավորումը) և արդեն լուրջ, ծանրակշիռ քաղաքական պահանջներ առաջ քաշել: Կարմիր գծերի վերացումը և ալն, իհարկե, կարևոր գործ է, բայց առավել կարևոր է հասնել «եռյակի» պահանջների 10-րդ կետի կատարմանը` ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կանցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով, ինչպես նաև ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները կհրապարակվեն ընտրատեղամասերում և երկու օրվա ընթացքում, ըստ տեղամասերի որոնման և ներբեռման հնարավորությանբ, կտեղադրվեն ԿԸՀ պաշտոնական կայքէջում: Հենց էս կետն է որ թույլ կտա կոտրել էն մենաշնորհային քաղաքական համակարգը, որը էսօր հաստատվել է մեր երկրում:
Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը