Կարծիք

11.11.2014 12:30


Սևակ Դանիելյան

Սևակ Դանիելյան

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո իշխանությունները որոշեցին հետաձգել սահմանադրական փոփոխությունների անցկացման ժամկետը: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից և երկրով մեկ շտաբներ ստեղծելու հայտարարությունից հետո Սերժ Սրագսյանը հանձնարարեց Կառավարությանը կատարել «եռյակի» ներկայացրած 12 պահանջները: Ակնհայտ է, որ իշխանությունների այս զիջումները պայմանավորված են ընդդիմության ճնշումներով:

Բոլորն էլ իրենց աչքերով տեսնում են այն պարզ ճշմարտությունը, որ քաղաքական գործընթացում հաշվի են նստում միայն ուժեղի հետ: Իսկ պատկերացրեք, թե ինչ զիջումների կգնա իշխանությունը, եթե շարժումը շտաբների միջոցով ոտքի հանի ողջ Հայաստանը: Պատասխանն ակնհայտ է` իշխանությունը ստիպված կլինի անցնցում կերպով հանձնել իր դիրքերը: Բայց դրան հասնելու համար ընդդիմությունը պետք է իր կառուցվածքային ամբողջականության մեջ իշխանություններից ավելի ուժեղ լինի:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի խոսքերին, ապա կարելի է ասել, որ իր պարագայում խոսքն ամենևին էլ գործ չի նշանակում: Բոլորս բազմիցս տեսել ենք, որ նրա կողմից ասվում է մի բան, բայց արվում մեկ այլ` լրիվ հակառակ բանը: Կարծում եմ՝ բոլորը հիշում են, թե ինչպես «ինքնաասուլիսի» ժամանակ Սարգսյանը բոլորիս համոզում էր, որ, օրինակ, գազի գինը չի բարձրանա, կամ էլ որ մեզ Մաքսային միությունում չեն էլ սպասում: Բայց վերջում համ գազը թանկացավ, համ էլ երկիրը հայտնվեց Մաքսային միությունում, իսկ ավելի ճիշտ` ԵՏՄ-ում:

Դրա համար, նույնիսկ Սերժ Սարգսյանի այս խոսքերը հաշվի առնելով, ընդդիմությունը պետք է շարունակի հզորանալ և ստիպի իշխանություններին գնալ վերջնական զիջումների:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը