Լրահոս

11.11.2014 15:25


Համաժողովրդական շարժմանը սատարում է նաև ՎՍԴՀԿ-ն (տեսանյութ)

Համաժողովրդական շարժմանը սատարում է նաև ՎՍԴՀԿ-ն (տեսանյութ)
Օրըստօրե առավել մեծ թափ հավաքող համաժողովրդական շարժմանն իրենց զորակցությունն են հայտնում ոչ միայն տարբեր քաղաքական ուժեր, անհատներ ու հասարակական կառույցներ, այլև բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ընթացքում Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հայտնել է, որ իր ղեկավարած կուսակցությունը ևս զորակցություն է հայտնում համաժողովրդական շարժմանը:
«Ձեր շնորհիվ ժողովրդի մեջ կրկին հույս է արթնացել, մարդիկ հավատում են, որ երկրում դեռ հնարավոր է վիճակ փոխել»,-ԲՀԿ առաջնորդի հետ հանդիպմանն ասել է Լյուդմիլա Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը