Լրահոս

11.11.2014 17:12


ԵՄ երկրները քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը

ԵՄ երկրները քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը

ԵՄ երկրները քննարկում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը։
«Իրավիճակը Ուկրաինայում և դրա պատասխանն օրակարգի կարևոր կետերից են (ԵՄ 28 երկրների ԱԳՆ ղեկավարների նիստը կկայանա նոյեմբերի 17-ին Բրյուսելում)։ Ակնհայտ է, որ ԵՄ–ն պատասխանի այլ տարբերակներում ներառում է նաև պատժամիջոցներ, և այդ հարցով քննարկում է ընթանում»,– ասել է նա։
Կոսյանչիչի խոսքերով՝ ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները կքննարկեն իրավիճակը Ուկրաինայի արևելքում տարբեր աղբյուրների տեղեկությունների հիման վրա, առաջին հերթին՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության։ Նախարարները կորոշեն նաև՝ ինչպիսի պատասխան կտա դրան ԵՄ–ն։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը