Լրահոս

11.11.2014 17:28


Իրանը Սիրիայում հրթիռներ արտադրող գործարան է կառուցել

Իրանը Սիրիայում հրթիռներ արտադրող գործարան է կառուցել

Իրանը Սիրիայում հրթիռներ արտադրող գործարան է կառուցել սեփական տեխնոլոգիաների հիման վրա։ Այս մասին «Ֆարս» գործակալության հարցազրույցում հայտարարել է գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։ Ինչպիսի հրթիռների մասին է խոսքը՝ նա չի հստակեցրել։

Հաջիզադեն հավելել է, որ արտադրական այդ համալիրներում ուսուցում են անցել նաև «Հըզբոլլահ» խմբավորման և Պաղեստինում հակազդեցության շարժման մասնագետները, և այժմ նրանց հասանելի են այդ տեխնոլոգիաները։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը