Լրահոս

12.11.2014 10:00


Այսօր «եռյակն» աշխատանքային հանդիպում կունենա

Այսօր «եռյակն» աշխատանքային հանդիպում կունենա

Այսօր խորհրդարանում տեղի է ունենալու ոչիշխանական «եռյակի»՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» աշխատանքային հերթական հանդիպումը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ կայացած հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտնել էր, որ քննարկվել են կազմակերպական և առաջիկա անելիքների հետ կապված հարցեր, բայց դրանց վերաբերյալ վերջնական որոշումը կհայտարարվի այսօր։
Կուսակցությունների ներսում ներքին քննարկումների հարց է առաջացել։ Կան առաջարկություններ հանրային միջոցառումների ձևի և բովանդակության վերաբերյալ, և դրանք պետք է քննարկվեն կուսակցությունների ներսում։ Համոզված եմ այսօրվա մեր քննարկումից, որ վերջնական կոնսենսուսի կգանք բոլոր հարցերի շուրջ։ «Եռյակը» շարունակելու է իր գործունեությունը։ Ի հեճուկս շատ ցանկացողների՝ ասեմ, որ «եռյակը» չի պառակտվի,–նշել էր Ս. Մարգարյանը։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը