Լրահոս

27.11.2010 14:03


Ս. Զոլյան. «Որևէ կարևոր փաստաթուղթ չի ստորագրվի»

Ս. Զոլյան. «Որևէ կարևոր փաստաթուղթ չի ստորագրվի»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ, Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն ասել է, որ Հայաստանը հիմքեր չունի հրաժարվելու Աստանայում կայանալիք ԵԱՀԿ Մինսկի խմբի գագաթնաժողովին մասնակցելուց։

-Բոլորովին այլ բան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է, որտեղ Հայաստանը չունի ձայնի իրավունք, և բոլորովին այլ՝ ԵԱՀԿ-ի գագաթնաժողովը, որտեղ Հայաստանը լիարժեք անդամ է և, ինչպես բոլոր մյուս անդամները, ունի անգամ «վետոյի» իրավունք, այլ ոչ թե միայն քննարկումներին մասնակցելու,-ասել է քաղաքագետը՝  հավելելով, որ չգնալու տրամաբանությունը չի հասկանում, քանի որ եթե կայացվի որևէ անցանկալի որոշում, Հայաստանը կկարողանա օգտագործել «վետոյի» իր իրավունքը։

Բանախոսը նաև ավելացրեց, որ այդ գագաթնաժողովի ժամանակ  կհնչի հիշատակում թե՛ Մադրիդյան սկզբուքների, թե՛ Մայնդորֆյան հռչակագրի, թե՛ այլ փաստաթղփերի, որոնք «նպաստում» են կոնֆլիկտի լուծմանը և իրավիճակի բարելավմանը։

- Որևէ կարևոր փաստաթուղթ չի ստորագրվի, սակայն չեմ բացառում, որ Նազարբաեվը ԵԱՀԿ ֆորմատից դուրս ինչ-ինչ նախաձեռնություններով հանդես գա, որպեսզի ավելի ծանրակշիռ դարցնի Ղազախստանի դերակատարումը ամբողջ ռեգիոնում։ Դա կարող է ինչ-ինչ լրացուցիչ երանգներ մցնի և այդ հայտարարությունը ավելի մեծ հնչեղություն տա, քան թե եղել է նախորդ սամիթների ժամանակ։

Իսկ այն ակտիվությունը որը հիմա կա, ըստ Ս. Զորյանի  պայմանավորված է նրանով, որ տարեվերջ է և բոլորը պետք է ներկայացնեն իրենց հաշվետվությունները։ Նմանապես և համանախագահող երկրները պետք է հաշվետվություն ներկայացնեն, թե ինչ են արել այս երկու տարիների ընթացքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը