Լրահոս

13.11.2014 13:21


ԳԱԱ-ում կմեկնարկի Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 9-րդ նստաշրջանը

ԳԱԱ-ում կմեկնարկի Երիտասարդ հայ արվեստաբանների  գիտական 9-րդ նստաշրջանը

Սույն թվականի նոյեմբերի 14-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մ. Բաղրամյան 24, 2-րդ հարկ) իր աշխատանքները կսկսի Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 9-րդ նստաշրջանը: Բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը: Ողջույններով հանդես կգան ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը: Նստաշրջանի 3 նիստերի ընթացքում երիտասարդ արվեստագետները հանդես կգան արվեստագիտության տարբեր գիտաճյուղերին նվիրված 31 զեկույցներով:

Այս խորագրի վերջին նյութերը