Լրահոս

13.11.2014 15:54


Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Արցախում է

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Արցախում է

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանը, ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում, կայցելի պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, կծանոթանա զինված ուժերի մարտական պատրաստականությանն ու բանակարանաշինության ընթացիկ աշխատանքներին, կդիտի ցուցադրական պարապմունքները:

Մինչ այդ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկի զորավարժարան, դիտել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունը և խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:

Այս խորագրի վերջին նյութերը