Մեկնաբանություն

14.11.2014 11:20


Բա ասում էիք՝ լայն կոնսոլիդացիա՜

Բա ասում էիք՝ լայն կոնսոլիդացիա՜

Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե կգնա սահմանադրական փոփոխությունների (սեփական իշխանության վերարտադրմանը) միայն քաղաքական դաշտի լայն կոնսոլիդացիայի դեպքում։

Ազգային ժողովում քննարկվում է 2015թ. պետական բյուջեի նախագիծը։ Եվ արդեն պարզ է, որ դրան կողմ են քվեարկելու միայն գործող նախագահի կուսակիցները։ Հնարավոր է՝ ոչ բոլորը։ Բայց դա արդեն էական չի։

Եթե գալիք տարվա տնտեսական փաստաթղթի հարցում չստացվեց նվազագույն «կոնսոլիդացիա» ապահովել, ինչպե՞ս է դա հնարավոր անել պետության մայր օրենքում բացառապես իշխանության նեղ խմբի շահերից բխող փոփոխությունների պարագայում։

Ինչ մնում է հանրապետականներին, ապա նրանք պետք է վերջապես հասկանան կամ ընդունեն փորձով ապացուցված ճմարտությունը՝ Սերժ Սարգսյանի ցանկացած նախաձեռնություն ձախողվել է։ Ձախողվել է՝ վնասելով պետությանը։

Մինչև հիմա «նախաձեռնողականությունը» հիմնականում ջարդուփշուր է եղել դրսում։ Հերթը հասավ երկրի ներքին կյանքին։ Շատ հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը հրաժարվի սահմանադրական փոփոխությունների գնալու իր ցանկությունից։ Բայց դրանից, այլևս ոչինչ չի փոխվի։ Պետությունը չի կարող երկար հանդուրժել նման «նախաձեռնող նախագահին»։

Իսկ դեպի իրական ու, ամենակարևորը, ոչ արհեստական կոնսոլիդացիայի տանող գործընթացը թափ է հավաքում։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը