Տնտեսական

14.11.2014 14:49


Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ լիտվացի խոշոր գործարարները ժամանել են Հայաստան (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ լիտվացի խոշոր գործարարները ժամանել են Հայաստան (տեսանյութ)

Հաստատել գործարար կապեր ու ծանոթություններ, հստակ երաշխիքների դեպքում ներդրումներ կատարել Հայաստանում: Այս նպատակով Հայաստան են ժամանել Լիտվայի սննդարդյունաբերության ոլորտի տարբեր ճյուղեր ներկայացնող տասնյակից ավելի խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: Նախաձեռնությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանինն է: Դեռևս մայիս ամսին Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը խոստացել էր Հայաստանում հյուրընկալել լիտվացի գործարարների ու դառնալ վստահության երաշխավոր, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն մեր երկրում:

Նշենք, որ վերջին 20 տարվա ընթացքում սա Լիտվայի գործարար պատվիրակության առաջին այցն է Հայաստան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը