Լրահոս

01.12.2014 11:56


Մեդվեդևը «Ռոսնեֆտի» մասնակի սեփականաշնորհման մասին որոշում է ստորագրել

Մեդվեդևը «Ռոսնեֆտի» մասնակի սեփականաշնորհման մասին որոշում է ստորագրել

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է կառավարության որոշումը «Ռոսնեֆտի» բաժնետոմսերի 19.5%–ն առգրավելու մասին հետագա սեփականաշնորհման նպատակով։ Այս մասին հաղորդագրությունը հրապարակվել է կառավարության կայքում։
Ավելի վաղ «Ռոսնեֆթի» ղեկավար Իգոր Սեչինը հաղորդել է լրագրողներին, որ ընկերությունը դրական է վերաբերվում ակցիաների պետփաթեթի սեփականաշնորհմանը երկանգամյա տրանշով։ Նրա խոսքերով՝ բաժնետոմսի գինը սեփականաշնորհման ընթացքում կկազմի 8.12 դոլար:
Իր հերթին, Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը դեռևս օգոստոսին ասել է, որ «Ռոսնեֆտի» 19.5%–ի սեփականաշնորհումը նախատեսված է 2015–ին, որից կարող է ստացվել 423 մլրդ ռուբլի։ Նրա խոսքերով՝ «Ռոսնեֆտի» բաժնետոմսերը կանցնեն «Ռոսնեֆտեգազին», իսկ ստացումները «Ռոսնեֆտեգազից» կուղղվեն բյուջե և այլ նպատակների, որոնք համաձայնեցվելու են ՌԴ կառավարության հետ։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը