Քաղաքական

01.12.2014 12:23


Տ. Ուրիխանյան. «Փաշինյանի նախաձեռնությունն ապահովելու է ընդամենը մեկքայլանոց գործողություն» (տեսանյութ)

Տ. Ուրիխանյան. «Փաշինյանի նախաձեռնությունն ապահովելու է ընդամենը մեկքայլանոց գործողություն» (տեսանյութ)

Այսօր՝ մինչ ԱԺ քառօրյայի մեկնարկը, «Բարգավաճ Հայաստանը» խմբակցության նիստ էր հրավիրել։ Դրա ավարտից հետո ԲՀԿ–ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը։

–Մենք այն բոլոր մտահոգությունները և երկրում առկա վիճակի նկատմամբ վերաբերմունքը, որն արտահայտել է իր նախագծով պատգամավոր Փաշինյանը, կիսում և ընդունում ենք։

Սա՝ առաջին։ Երկրորդ՝ վիճակը իրատեսականորեն հետևյալն է. նրա համար, որպեսզի գործընթացը հասնի ավարտին, անհրաժեշտ է երկփուլանոց գործողություն՝ առաջին փուլում 66 ձայնի ապահովմամբ, երկրորդ փուլում՝ 88 ձայնի ապահովմամբ։ Ստացվում է, որ այդ նախաձեռնությունն ապահովելու է ընդամենը մեկքայլանոց գործողություն, և այդ իսկ քայլով ավարտվելու է անհաջողությամբ,–ասել է Տ. Ուրիխանյանը։

Նա հավելել է, որ ԲՀԿ–ն անհրաժեշտ է համարում գործողություններ, «որոնք ՀՀ–ն կտանեն արմատական փոփոխությունների ճանապարհով, կբերեն համակարգային փոփոխության, իշխանափոխության, նոր որակի իշխանության ձևավորման, կապահովեն հրաժարականներ, կիրականացվի այդ գործընթացը համաժողովրդական շարժման է՛լ ավելի ընդլայնման և մարդկային ռեսուրսի ուժգին ազդեցության ճանապարհով», և դրա համար թույլատրելի են համարում Սահմանադրությամբ նախատեսված բոլոր թույլատրելի ճանապարհները, այդ թվում՝ հանրահավաքներ, նստացույցեր, զանգվածային ազեդության տարբեր այլ միջոցներ՝ իշխանափոխությանը, այդ թվում և առաջին հերթին՝ հրաժարականներին հասնելու համար։

–Բայց դրա համար մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է ուժերը մեկտեղել, և ուզում ենք նշել, որ մեր դռները բաց են. մենք ողջունում ենք ցանկացած մասնակցություն, այդ թվում՝ այն մարդկանց մասով, ովքեր կիսում են, և, ինչպես ասացի, մենք էլ ենք գնահատում այդ մոտեցումը, այն մտահոգություններն ու խնդիրները, որոնք սույն նախագծում ներառված են,–նշել է ԲՀԿ–ական պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը