Տնտեսական

04.12.2014 12:13


ԿԲ փոխնախագահ. «Ցավոք, ձևավորված սպասումներն այսօր որոշակի մտավախությունների տեղիք են տվել»

ԿԲ փոխնախագահ. «Ցավոք, ձևավորված սպասումներն այսօր որոշակի մտավախությունների տեղիք են տվել»

ՀՀ կառավարության այսօրվա նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը պարազաբանումներ է ներկայացրել դրամի արժեզրկման և գնաճի վերաբերյալ։ Երիցյանը կրկնեց այն, ինչ ասված էր ԿԲ տարածած հայատարարության մեջ։ Այն է՝ վերջին շրջանում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում` արժութային շուկայի մեծ տատանումները նպաստել են ներքին արժութային շուկայում դրամի արժեզրկմանը և ձևավորված որոշակի սպասումների ներքո՝ հանգեցրել նաև փոխարժեքի տատանողականության աճին։

«Ցավոք, ձևավորված սպասումներն այսօր հեռու են մեր տնտեսության հիմնարարներից, և որոշակի մտավախությունների տեղիք են տվել, քանի որ նաև ճշգրտվում է փոխարժեքը»,–ասել է ԿԲ փոխնախագահը։

Նա նշել է, թե ԿԲ–ն ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր գործառույթներին, որպեսզի կայունացնի շուկայում իրավիճակը։

«Գործի ենք դրել մեր տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր միջոցները և գործիքները, այդ թվում՝ շուկայում իրացվելիության, լոմբարդային գործիքների միջոցով, և արժութային շուկայում տարբեր միջամտություներ անելու, որպեսզի կարողանանք տատանողականությունը հաղթահարենք: Բայց այն, ինչը դրսի շուկայով է պայմանավորված, այդ ճշգրտումները, բնականաբար, պետք է իրենց տեղը գտնեն»,–նշել է Երիցյանը՝ հավաստիացնելով, թե ԿԲ պահուստները լիովին բավարար են՝ կանխելու փոխարժեքի արհեստական տատանումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը