Լրահոս

28.11.2010 18:18


ՀՀՇ երիտթևը խորհրդի նախագահ է ընտրում

ՀՀՇ երիտթևը խորհրդի նախագահ է ընտրում

Այս պահին տեղի են ունենում Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության երիտասարդական թևի խորհրդի ընտրությունները: Այս մասին «7օր»-ին ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը' տեղեկացնելով, որ խորհրդի ընտրություններից հետո տեղի է ունենալու նաև ՀՀՇ երիտասարդական թևի խորհրդի նախագահի ընտրությունը։

Նշենք, որ ՀՀՇ երիտասարդական թևն այսօր համաժողով էր հրավիրել: Հիշեցնենք նաև, որ ՀՀՇ երիտասարդական թևի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը վերջերս հրաժարական էր ներկայացրել' իր այս քայլը դեռևս չմեկնաբանելով: Ավելի վաղ նա հրաժարվել էր ՀՀՇ մամուլի խոսնակի պաշտոնից ևս' պարզապես մնալով ՀՀՇ անդամ։

ՀՀՇ երիտասարդական թևի համաժողովին ներկա է եղել նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը և ելույթ ունեցել:

ՀՀՇ երիտասարդական թևի խորհրդի նորընտիր նախագահի անունը հայտնի կդառնա մոտ 2 ժամից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը