Լրահոս

05.12.2014 14:49


ԱՄՆ–ում նախկին շերիֆին դատի են տվել անզեն աֆրոամերիկացուն սպանելու համար

ԱՄՆ–ում նախկին շերիֆին դատի են տվել անզեն աֆրոամերիկացուն սպանելու համար

Ամերիկյան Յութավիլլ քաղաքի ոստիկանության նախկին շերիֆ Ռիչարդ Կոմսին դատի են տվել Բերնարդ Բեյլի անունով անզեն աֆրոամերիկացուն սպանելու համար։ Մեղավոր ճանաչելու դեպքում սպիտակամորթ նախկին ոստիկանին սպառնում է 30 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկություն։ Այս մասին հաղորդել է Յութավիլլի դատարանը։

Նախկին շերիֆի փաստաբան Ջոն Օլիրին դատախազությանը մեղադրել է երկրի խոշոր քաղաքներում ԱՄՆ սևամորթ քաղաքացիների՝ ոստիկանության գործողությունների դեմ կազմակերպած բողոքի ակցիաներից օգտվելու համար։
«Դատախազը ցանկանում է այդ գործին ռասսայական երանգ տալ, քանզի այժմ դրա համար հարմար ժամանակ է, – հայտարարել է Օլիրին։ – Նրանք ցանկանում են նրան դատել, որ հետո հայտարարեն, թե տեսեք՝ այստեղ ինչլավ հասարակություն է. մենք պատրաստվում ենք նստեցնել սպիտակ ոստիկանին 30 տարով։ Դա սխալ է։ Դա ամբողջապես սխալ է»։

Ողբերգական պատահարը Յութավիլլում տեղի է ունեցել 2011 թվականին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը