Լրահոս

09.12.2014 09:02


Այսօր Բրյուսելում տեղի կունենա ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդնիստը

Այսօր Բրյուսելում տեղի կունենա ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդնիստը

Դեկտեմբերի 9-ին Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 8-ին մեկնել է Բելգիայի մայրաքաղաք:

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել Եվրոպական հարևանության քաղաքականության և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացումներին ու երկկողմ հետագա հարաբերությունների իրավական հիմքերին ու ձևաչափերին, առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ և հետագա զարգացումներին, բազմակողմ ոլորտային համագործակցությանը, ինչպես նաև տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կքննարկվեն նաև հարցեր արդարադատության, անվտանգության, արդյունավետ կառավարման վերաբերյալ և այլն:

Հայկական կողմի համանախագահը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն է, իսկ եվրոպական կողմինը` Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան Գործընկերության, ԿենտրոնականԱսիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հետ հարաբերությունների վարչության տնօրեն Գունար Վիգանդը:

Այս խորագրի վերջին նյութերը