Կարծիք

09.12.2014 15:02


Ինչո՞ւ դեկտեմբերի 7-ին Սերժ Սարգսյանը չգնաց Սպիտակ և Գյումրի

Ինչո՞ւ դեկտեմբերի 7-ին Սերժ Սարգսյանը չգնաց Սպիտակ և Գյումրի

Այս հարցը վստահաբար շատերին է հետաքրքրում: Շատ լավ ծանոթ լինելով այսօրվա իշխանությունների նկարագրին՝ կարելի է վստահ պնդել, որ Սարգսյանը չգնաց 1988-ի աղետալի երկրաշարժից ամենաշատ վնասված հատվածներ՝ Գյումրի և Սպիտակ, այն պատճառով, որ նա մարդկանց ընկալում է զուտ որպես էլեկտորատ: Իսկ այդ էլեկտորատը վերջին համապետական ընտրությունների ժամանակ՝ նախ՝ 2012-ի խորհրդարանական ընտրություններում, գնաց ԲՀԿ-ի հետևից, ապա 2013-ի նախագահական ընտրություններում ընտրեց Րաֆֆիին և «Ինչքան ուզես՝ էնքան խփեմ» օպերացիան գոնե այստեղ ձախողվեց: Սարգսյանը նեղացած է գյումրեցիներից, դրա համար էլ նրանց նույնիսկ ժամանակ չի հատկացնում և չի այցելում դեկտեմբերի 7-ի պես կարևոր օրը: Սա է այն նողկալի իրականությունը, որում մենք այսօր ապրում ենք…

Արմեն Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը