Լրահոս

11.12.2014 11:07


Ղազախստանը ցանկություն է հայտնել ընդունել «վեցնյակի» և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը

Ղազախստանը ցանկություն է հայտնել ընդունել «վեցնյակի» և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը

Ղազախստանը պատրաստ է ընդունել «վեցնյակի» և Իրանի միջև նախատեսվող բանակցությունների հաջորդ փուլը՝ ուղղված Թեհրանի միջուկային ծրագրի կարգավորմանը։ Այս մասին նշվում է համատեղ հայտարարությունում՝ տարածված ամերիկա–ղազախական ռազմավարական դաշնակցության երկխոսության երրորդ փուլի արդյունքում։ Նիստը կայացել է Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Երլան Իդրիսի գլխավորությամբ։
Ինչպես նշվում է փաստաթղթում, որը տարածել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը, «Ղազախստանը պատրաստակամություն է հայտնել ընդունել «հինգ գումարած մեկ» խմբի՝ Իրանի հետ բանակցությունները»։
Փաստաթղթում ընդգծվում է նաև, որ «ԱՄՆ–ը գնահատում է բաց երկխոսությունը Ղազախստանի հետ Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ»։
ԱՄՆ–ը և Ղազախստանը հաստատել են «ռազմական համագործակցության ամրապնդումը»։ Ինչպես սպասվում է, այդ համաձայնագիրը ստորագրության պատրաստ կլինի 2015 թվականին։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը