Քաղաքական

11.12.2014 11:16


Սերժ Սարգսյանն է զանգել Նուրսուլթան Նազարբաևին

Սերժ Սարգսյանն է զանգել Նուրսուլթան Նազարբաևին

Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից երեկ հայտնել էին, որ նա հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Այդ պաշտոնական հաղորդագրությունում ասվում էր միայն, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Թե՞ որ կողմն է եղել այդ հեռախոսազրույցի նախաձեռնողը, Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը չէր նշել։

Փոխարենը՝ Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը