Կարծիք

12.12.2014 09:39


«Չեղած տեղից խիարն էլ է միրգ»

«Չեղած տեղից խիարն էլ է միրգ»

Շիզոֆրենիայով է պատվել հայոց քաղաքական ու լրատվական դաշտը. ասում են․ «Բա գիտե՞ք՝ Ազատիչին հեչ ձեռնտու չէ քաղաքական տեռոր կազմակերպել. ինչ–որ երրորդ ուժ կա...»։

Ու աչքով-ունքով հասկացնում են, թե ով կամ ովքեր կարող են լինել։
Տարօրինակ պատահականությամբ, թութակի նման ու նույն ժամանակահատվածում նույն տեքստն են կրկնում։
Տղե՛րք, հասկանում եմ՝ «կանտորայից» ասել են, հրահանգել են, թուլափայն էլ մի քիչ ավել տվել են, բայց, ախր, չի կարելի էդքան շիզիկ լինել։ Երկրում սկի չես կարող մի «բուդկա» աշխատացնես Ազատիչի ու Ալեքսանդրի ամենատես աչքից հեռու, էլ ուր մնաց՝ քաղաքական տեռոր կազմակերպես։
Ախր, չեք կարո՞ղ մի քիչ կրեատիվ լինել, օրինակ՝ ասեք, թե Ալիևը դիվերսանտներ է ուղարկել ստեղ՝ քաղաքական տեռոր կազմակերպելու՝ Ազատիչի դիրքերը թուլացնելու ու Ղարաբաղը գրավելու համար։ Հետևաբար, բոլորովս պետք է համախմբվենք Ազատիչի շուրջ Ղարաբաղը չկորցնելու համար։ Ի՞նչ ասիք, ահագին հետաքրքիր է, չէ՞։ Հլը մտածեք էս ուղղությամբ։
Կարող եք նաև ֆռռացնել «Մոսկվայի մատն է խառը» տարբերակը։ Ճիշտ է, մի քիչ ծեծված է, բայց էլի տարբերակ է «Չեղած տեղից խիարն էլ է միրգ» տրամաբանության շրջանակներում։

Դերենիկ Մալխասյան

Այս խորագրի վերջին նյութերը