Լրահոս

12.12.2014 10:54


Նիգերիայի հյուսիսում «Բոկո հարամ»–ի զինյալները 11 մարդ են սպանել

Նիգերիայի հյուսիսում «Բոկո հարամ»–ի զինյալները 11 մարդ են սպանել

«Բոկո հարամ» զինված խմբավորման հարձակման հետևանքով Գաջիգաննա քաղաքում՝ Նիգերիայի հյուսիս–արևելքում, 11 մարդ է սպանվել, շատերը վնասվածքներ են ստացել։ Ինչպես նախօրեին հայտնել է տեղական վարչակազմի ներկայացուցիչ Զարամ Քոլոն, հարձակումը տեղի է ունեցել չորեքշաբթի, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հինգշաբթի։
«Քաղաքն այլև չկա, մարդիկ հուսահատված են, – ասել է Քոլոն։ – Զինյալները կրակում էին անկանոն. մարդիկ ստիպված էին փրկվել փախուստով»։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը