Լրահոս

12.12.2014 11:05


Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կիրառելով դիպուկահարներ, ականանետեր, գնդացիրներ

Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կիրառելով դիպուկահարներ, ականանետեր, գնդացիրներ

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 204 խախտում, որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց: Մասնավորապես, առաջնագծի արևելյան ուղղությամբ հակառակորդը 82 և 60 մմ ականանետերից կրակել է 24 անգամ:

Հակառակորդը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև դիպուկահարներ (144 կրակոց), գնդացիրներ (820 կրակոց) և այլ հրաձգային զինատեսակներ:

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումներն ըստ անհրաժեշտության ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ և իրադրությունը պահել վերահսկողության տակ:

Ըստ տարբեր տեղեկությունների՝ ադրբեջանական կողմն ունի մի քանի զոհ, մեր կողմից զոհեր և վիրավորներ չկան։

Այս խորագրի վերջին նյութերը