Կարծիք

12.12.2014 14:15


Մերի Մովսիսյան. «Ի՞նչ գույնի են իշխանության ձեռնոցները

Մերի Մովսիսյան. «Ի՞նչ գույնի են իշխանության ձեռնոցները
ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյան, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյան, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյան, ազատամարտիկ Սուրեն Սարգսյան...
Անուններ, որոնք իրենց զգալի ավանդն են ունեցել երկրի կայացման ու անվտանգության գործում, մարդիկ, որոնք իրենց պատրաստ են եղել զոհաբերելու պետություն ու պետական իշխանություն ունենալու համար։ Պետական իշխանություն, որը պետք է փոխանցվեր ազգի ընտրյալին՝ արդար ընտրությունների միջոցով։ Պետական իշխանություն, որի կրողը պետք է իրականացներ ժողովրդի կամքը։
Ռեժիմը սկսել է բռնությունների դիմել։ Ռեժիմը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի շուրթերով սպառնում է երկրի բնակչության 80%-ին։ Առողջ տրամաբանությունը ստիպում է հանգել այն եզրակացության, որ եթե իշխանակիրը ձեռք է բարձրացնում ազատամարտիկների, խորհրդարանի պատգամավորի վրա, ապա հասարակ քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելը րոպեական որոշման հարց է։ Այդ է վկայում նաև Բաղրամյան 26-ի տակ գործող «1in.am»–ի կողմից տարվող այն քարոզը, թե իշխանափոխություն պետք է իրականացնել հենց այս պահին՝ «հիմա–հիմա» տարբերակով, որ ժողովրդին ջարդեն հրապարակում, ու վերջ դնեն համաժողովրդական շարժմանը՝ երկրում հաստատելով Սարգսյանի միահեծան իշխանութունը։ Մեկ բառով ասած՝ բռնապետություն։
Միահեծան, բռնապետական քաղաքական համակարգի պայմաններում Հայաստանն ապագա չունի։ Դա հանգեցնելու է պետության կորստի, որն էլ ազգի լինելիության խնդրի առաջ մեզ կկանգնեցնի։
Այս իրադարձությունները պետք է ազդակ լինեն ժողովրդին և պետության ապագայով մտահոգ այն անձանց ու կառույցների համար, որ համաժողովրդական շարժումն այլընտանք չունի։ Հետևապես, ավելի մեծ ու լայն համախմբում է անհրաժեշտ շարժման շուրջ։
Քաղաքականությունն ընդհանրապես սիրում է, որ այն վարեն սպիտակ ձեռնոցներով. առկա իշխանության ձեռնոցները վառ կարմիր երանգ են ստացել։ Կարմիր գույնը քաղաքական սիմվոլիկայի տեսանկյունից ասոցացվում է հեղափոխությունների, ցնցումների, անկայունության հետ։ Հետևությունները պետք է արվեն Բաղրամյան 26-ում։
Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը