Լրահոս

13.12.2014 10:22


Այսօր «Բորուսիան» արտագնա խաղում ուժերը կչափի «Հերտայի» հետ

Այսօր «Բորուսիան» արտագնա խաղում ուժերը կչափի «Հերտայի» հետ

Այսօր Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում ուժերը կչափի «Հերտայի» հետ։

Նշենք, որ «Հերտան» և «Բորուսիան» 14 միավորով կիսում են մրցաշարային աղյուսակի 14-15-րդ տեղերը։ Անհաջողության դեպքում Հենրիխ Մխիթարյանի թիմը հնարավոր է՝ կրկին վերադառնա աղյուսակի վերջին հորիզոնական։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում առայժմ գոլ չի խփել։

Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 18.30-ին։

Այս խորագրի վերջին նյութերը