Լրահոս

23.12.2014 10:06


ՄԻԵԴ–ում Հայաստանը կներկայացնի դերասան Ջորջ Քլունիի կինը

ՄԻԵԴ–ում Հայաստանը կներկայացնի դերասան Ջորջ Քլունիի կինը

Հունվարից Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը ներկայացնող փաստաբաններից մեկը կլինի նաև հանրահայտ դերասան և ակտիվիստ Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Ռամզի Ալամուդդինը։ «Armenian Weekly»–ն հայտնում է, որ նա բարձրակարգ փաստաբան է, մասնակցել է մի շարք խոշոր դատավարությունների, ինչպիսիք են, օրինակ, Ջուլիան Ասանժինը կամ Յուլյա Տիմոշենկոյինը:

Ամալը ծնունդով Լիբանանից է, 2 տարեկանից բնակվել է Միացյալ Թագավորությունում, իսկ իրավունք է ուսումնասիրել Նյու Յորքի համալսարանի Իրավաբանության դպրոցում: Եղել է Քոֆի Անանի խորհրդական, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ:

Ջորջ Քլունիի կինն է 2014 թվականից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը