Լրահոս

23.12.2014 10:06


«Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)

«Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)

Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել տնային կալանքի տակ գտնվող Լևոն Հայրապետյանի մասին պատմող «Կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Հանդիսատեսին է ներկայացվում Հայրապետյանի կյանքն ու աշխարհայացքը, ինչպես նաև լույս է սփռվում նրա հետ կապված քրեական գործի մի շարք հանգամանքների վրա:

Ֆիլմում բարերարի մասին իրենց վերաբերմունքն են արտահայտում ռուսաստանյան քաղաքական և մշակութային վերնախավի ներկայացուցիչները, այդ թվում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Շիրվինդտը և այլոք:

Ֆիլմի տևողությունն է 45 րոպե, նախատեսվում են դրա ցուցադրությունները մի շարք երկրներում: Այսօրվանից ժապավենն ազատ հասանելի է համացանցում:

Այս խորագրի վերջին նյութերը