Լրահոս

23.12.2014 11:59


Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև մշակութային համագործակցության հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև մշակութային համագործակցության հարցեր

Դեկտեմբերի 21-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն աշխատանքային այցելություն կատարեց Լեհաստանի Կատովիցե քաղաք:
Դեսպանը մասնակցեց Կատովիցեում բացված Եվրոպայի ամենախոշոր համերգասրահներից մեկում Լեհաստանի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի համերգին՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Համերգից հետո դեսպան դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ Կատովիցեի քաղաքապետ Մարցին Կրուպայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կատովիցեի և Հայաստանի քաղաքներից մեկի հետ ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները:
Նույն օրը դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ Լյուդվիգ վան Բեթհովենի փառատոնի հիմնադրամի գլխավոր տնօրեն Էլիզբիետա Պենդերեցկայի հետ, որի ընթացքում քննարկվեցին 2015թ. ընթացքում կայանալիք փառատոնին հայ մշակութային գործիչների մասնակցության, ինչպես նաև Հայաստանի և Լեհաստանի միջև մշակութային համագործակցության հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը