Կարծիք

23.12.2014 13:52


Միայն անունն արդեն անլուրջ վերաբերմունք ու ծիծաղ է առաջացնում

Միայն անունն արդեն անլուրջ վերաբերմունք ու ծիծաղ է առաջացնում

Երբ «եռյակին» գնահատականներ է տալիս որևէ լուրջ քաղաքական գործիչ, դա միանգամայն ընկալելի է, քանի որ լուրջ քաղաքական գործչի կարծիքը հետաքրքիր է քաղաքացիներին, իսկ կարծիքների բազմազանությունը ժողովրդավար համակարգի հիմքն է:
Բայց երբ նույն կայքերը սկսում են լուսաբանել այնպիսի «գործիչների», որոնց միայն անունն արդեն անլրջություն է հաղորդում նրանց անվանը, և կարող է առաջացնել միայն քմծիծաղ, արդեն չգիտես՝ ում մեղադրես՝ անլուրջ գործչի՞ն, որը մեջտեղ է ընկել, թե՞ այն կայքերին, ովքեր լուսաբանում են նրանց:
Դիցուք, այսօր Անի Զախարյանը, որը ինչ-որ կուսակցության նախագահ է, կարծեմ՝ ՀԳՔԿՄ կամ ՀԿՔԳՄ, կամ նման մի բանի, հայտարարել է, որ ամեն ինչ անելու է «եռյակին» քաղաքական խեղկատակ դարձնելու համար, և գնահատականներ տվել «եռյակի առաջնորդներին»:
Թե քանի մարդ կգնա ընդհանրապես Անի Զախարյանի հետևից, եթե նա որոշի ինչ-որ բան անել, թողնում եմ ընթերցողի դատին: Սակայն նման դեմքերը, որոնց անունն ավելի շատ ասոցացվում է ինչ-որ կուսության մասին թեմաների հետ, այլ ոչ թե քաղաքական գործունեության, ուղղակի աղտոտում են քաղաքական դաշտը, գցում նրա արժեքը` այնտեղ հայտնվելով կամ կայքերի կողմից այնտեղ ներդրվելով:
Հանրահավաքներին գնացող անձանց «ոչխար» անվանող այս «գործիչն» այդպես էլ չհասկացավ, որ միայն իր անունն արդեն անլուրջ վերաբերմունք ու ծիծաղ է առաջացնում մարդկանց մոտ, իսկ իր կուսակցության՝ ՀՄԳԿԶԴՀ-ի մասին գիտի միայն ինքը և ոչ ոք՝ իրենից բացի, և դեռ հանդգնում է ինչ-որ նոր ճակատ ստեղծելու մասին խոսել:
Պարզապես պետք է կոչ անել տարբեր կայքերի դադարել լուսաբանել նման խեղկատակներին, այլապես դրանով նրանք որակազրկում են ոչ միայն քաղաքական դաշտը, այլև գցում նաև իրենց սեփական վարկանիշը:

Աշոտ Դիլանյան

Այս խորագրի վերջին նյութերը