Քաղաքական

23.12.2014 14:19


ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի արձագանքը ՀՀ ԱԱԾ-ի ղեկավար պարոն Գորիկ Հակոբյանի հայտարարությանը

ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանի արձագանքը ՀՀ ԱԱԾ-ի ղեկավար պարոն Գորիկ Հակոբյանի հայտարարությանը

Ի պատասխան երկրի ճակատագրով անհանգստացած հանրության գործողությունների՝ վերջերս սկսվեցին ահաբեկչական ակտեր, որի շուրջ հնչած հայտարարություններից լիովին պարզ դարձավ, որ այն իրականացվում է գործող իշխանությունների կողմից: Ի շարունակություն և հաստատումն ասվածի, այսօր հանկարծ հնչում է ՀՀ ԱԱԾ-ի ղեկավար Գորիկ Հակոբյանի սպառնալիքը, պարուրված նկատելի շղարշով և , երևի դիտմամբ՝ վատ քողարկված տեսքով: Հայաստանում ընթացող անօրինականությունների օբյեկտիվ գնահատականը ստիպում է առավել համախմբվել և դիմել անհրաժեշտ գործողությունների և կոնկրետ քայլերի, քանի որ տնտեսության շոկային վիճակը ամսեամիս խորանում է, արտաքին քաղաքական մարտահրավերները մնում են չլուծված և անպատասխան, սփյուռքահայերի հավատը, որ երկիրն առանց մեր՝ աշխարհասփյուռ հայության օգնության, որևէ դրական արդյունքի կգա, գնալով մարում է, իսկ ժողովրդի վիճակը՝գնալով դառնում է անհուսալի: Այս Ամանորի նախօրյակին սա հիանալի ձևակերպված և անկեղծ խոսք էր, ուղղված ոչ միայն հայաստանցիներին, այլև ողջ հայությանը: Մնում է զարմանալ, թե ինչի վրա է կոչի հեղինակի հույսը և հաշվարկը, երբ նա Հայաստանի տվյալ օրվա ներկայով ապրող հայրենասերներին վախեցնելու փորձ է կատարում: Պարոն Գ. Հակոբյանին հարկ եմ համարում տեղեկացնել, որ արդյունքում ակտիվ հայրենասերներն առավել կհամախմբվեն և կհզորացնեն Հայաստանն այս արհավիրքից ազատելու շարժումը, իսկ ֆինանսական հսկայական օգնությամբ տարված հայրենասերներն առավել կկասեցնեն երկրին ցուցաբերվող դրամական օգնությունը: Դուք սա եք՚՜՜ցանկանում պարոն Գ.Հակոբյան: Մենք՝ արտերկիր հայերս, պատրաստ ենք հսկայաթիվ զանգվածով և հարյուրավոր կազմակերպություններով հանդես գալ ի պաշտպանություն շարժման ակտիվիստների և հայտարարում ենք. արեք այն հակասահմանադրական քայլերն, ինչ նախատեսում եք և հիշեք, որ ձեր անունը հանձնում եք սերունդների գնահատականին (մի բան, որի վրա դուք երևի թքած ունեք, բայց ձեր զավակներն՝անկասկած ոչ): ՀՀ ԱԱԾ-ի պարոն ղեկավար, դուք մարդու իրավունքների պաշտպանության շուրջ տարրական գիտելիքներ ունենալու դեպքում չպետք է սպառնայիք իր երկրի ճակատագրով մտահոգված հայրենասերներին: Նրանք շատ ավելին են անում Հայաստանի համար, քան ձեզ շրջապատած իշխանավորների մեծ մասն, որոնք կոռումպացված են և միայն թալանով են զբաղված: Ի դեպ, այդպես էլ ականատես չեղանք այդ թալանով զբաղված խոշոր կողոպտիչներից գոնե մի քանիսի մերկացման ակտին, որի համար վճարվում եք դուք բոլորդ երկրի բյուջեի գումարներից: Դուք ականջալուր չեղաք նաև մեր կողմից բազմիցս արված հայտարարություններին՝ ոչ Նաիրիտի շուրջ թալանի, ոչ միլիարդավոր դոլարների հասած վարկերի գրպանման, ոչ երկրի ընդերքի գազանաբար կողոպտման ահազանգներին և ոչ էլ այդ ամենի պատճառով Հայաստանն անընդհատ լքող՝ հուսահատված մեր հայրենակիցների բողոքներին: Եզրափակեմ ասածս նրանով, որ Դուք Ձեր հայտարարությամբ մեծ վնաս հասցրեցիք և ԱԱԾ-ի հեղինակությանը և Ձեր անվանը… Ես հավատում էի, որ բարձր արհեստավարժ կրթություն ունեցող , հսկայական փորձի տեր և տարիք ունեցող Գորիկ Հակոբյանը երբևիցե չի մոռանա ժողովրդի կողքին լինելու պարտականությունը և կլինի առավել խոհեմ ու իմաստուն: Դեռ փորձում եմ մտածել, որ ներքուստ Դուք նաև այդպիսինն եք և այս քայլն արել եք ստիպողաբար՝ և պահի ազդեցության տակ: Շատ կուզեի, որ իմ կարծիքը Ձեր մասին հաստատվեր ապագայում և ես սխալված չլինեի այդ հարցում:

ԵՀՄՖ նախագահ

Դոկ. Աշոտ Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը