Լրահոս

24.12.2014 09:56


Սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների հետ

Սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների հետ
Դեկտեմբերի 23–ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների ներկայացուցիչների հետ:

Այն արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել ՀՀ Բարձրագույն խմբի 2015/2016 թթ. առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին:

Այսօր տեղի ունեցավ սեմինար-հանդիպում ՀՀ Բարձրագույն խմբի ակումբների հետ, որին մասնակցում էին ակումբների արտոնագրման հարցերով պատասխանատուները: Նրանց ներկայացվեցին բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ: Հանդիպման ժամանակ ակումբների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալ այն պահանջների հետ, որոնք նրանք պետք է ներկայացնեն մինչև փետրվար՝ արտոնագրային ոչ ֆինանսական փաստաթղթերի հետ կապված: Այդ փաթեթի հիման վրա նրանք կստանան արտոնագրեր մարտ ամսին և հնարավորություն մասնակցելու օգոստոսին մեկնարկող ՀՀ Բարձրագույն խմբի նոր մրցաշրջանին, ինչպես նաև ամռանը կայանալիք ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին:

Այս խորագրի վերջին նյութերը