Լրահոս

24.12.2014 10:44


Պատահար Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ

Պատահար Դավիթ Բեկի փողոցում. կան տուժածներ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 00.44-ին ՀՀ ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Բաքոս» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Միտցուբիշի» մակնիշի 34AS620 պետհամարանիշի (վարորդ՝ Գ. Ն.) և «Մերսեդես» մակնիշի 19SD009 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից Մ. Ա.-ն (ծնվ. 1978թ.), Գ. Մ.-ն (ծնվ. 1985թ.) և Գ. Ն.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը