Լրահոս

24.12.2014 22:33


Բիլի Կորգանը, Քորթնի Լավն ու Մերլին Մենսոնը հաշտվել են

Բիլի Կորգանը, Քորթնի Լավն ու Մերլին Մենսոնը հաշտվել են

Հայտնի երաժիշտներ Բիլի Կորգանը, Քորթնի Լավն ու Մերլին Մենսոնը, որոնց հարաբերությունները բավականին լարված էին, հաշտվել են։

Լոնդոնում կայացած «Smashing Pumpkins» համերգի ժամանակ Մենսոնը բեմ է բարձրացել և մի քանի երգ կատարել Կորգանի և Լավի հետ։ Իսկ մի քանի օր անց համացանցում հայտնվել է նրանց համատեղ լուսանկարը՝ «Բոլոր կացինները թաղված են» գրառմամբ։

Նշենք, որ երաժիշտների միջև լարված հարաբերությունները շարունակվում էին շուրջ 10 տարի։ Հատկապես Լավի և Կորգանի միջև, ովքեր սիրավեպ ունեին մինչև Քորթնիի հանդիպելը Քուրտ Քոբեյնի հետ։ Կորգանը պնդում էր, որ Քորթնին գողացել է իր գրած երաժշտություններից մեկը, որը նախատեսված էր «Nobody’s Daughter» ալբոմի համար։

Այս խորագրի վերջին նյութերը