Լրահոս

24.12.2014 22:36


Սերժ Սարգսյանը ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է Լևոն Մալխասյանին

Սերժ Սարգսյանը ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել է Լևոն Մալխասյանին

Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ. «Դուք հայկական ջազի փառավոր ավանդույթները ստեղծագործաբար շարունակողներից եք՝ երաժիշտ, ով դարձավ նոր ավանդույթների ստեղծող ու տարածող և նոր մակարդակի բարձրացրեց հայկական ջազի միջազգային համբավն ու հեղինակությունը»,-ասված է շնորհավորական ուղերձում:

Սերժ Սարգսյանը հոբելյանի առթիվ նաև հեռախոսազրույց է ունեցել Լևոն Մալխասյանի հետ, մաղթել նրան քաջառողջություն, երկար տարիների կյանք և ստեղծագործական նոր խիզախումներ՝ ի փառս հայ երաժշտարվեստի:

Այս խորագրի վերջին նյութերը