Լրահոս

25.12.2014 10:12


Ողբերգական պատահար Երևան-Էջմիածին ճանապարհին. 3 մարդ մահացել է

Ողբերգական պատահար Երևան-Էջմիածին ճանապարհին. 3 մարդ մահացել է

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 02.08-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին` Մուսալեռ գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Երևան-Էջմիածին հատվածի 12-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 DZ 281 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել հանդիպակած պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել անձը չպարզված 3 քաղաքացի, որոնցից 2-ը տեղում մահացել են, իսկ երրորդը՝ հոսպիտալացման ճանապարհին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և սահմանազատել տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը