Լրահոս

25.12.2014 10:42


Իսլամիստները հրթիռակոծել են Լիբիայի օդանավակայանը

Իսլամիստները հրթիռակոծել են Լիբիայի օդանավակայանը

Լիբիայում գործող փոքրաթիվ օդանավակայաններից մեկը հրթիռակոծվել է Լիբիայի արևելյան Լաբրաք քաղաքում։ Ինչպես հաղորդել է բանակի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Ահմեդ ալ–Միսմարին, ծայրահեղական իսլամիստների ջոկատները «Գրադ» համակարգ են օգտագործել՝ մոտ յոթ ական բաց թողնելով օդային տարածք։
Ներկայացուցչի խոսքերով՝ ականներից ոչ մեկը չի հասել նշանակետին՝ պայթելով անապատային տեղանքում։ Զոհեր և ավերածություններ չկան։
Հրթիռակոծումից հետո ավիահաղորդակցությունը մի քանի ժամով դադարեցվել է։ Օդանավակայանը ծառայում է քաղծառայողների և պատգամավորների համար։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը