Լրահոս

25.12.2014 11:43


Վաղը նաիրիտցիները երթով կգնան նախագահական նստավայր

Վաղը նաիրիտցիները երթով կգնան նախագահական նստավայր

«Նաիրիտ Գործարան» ընկերության աշխատակիցների աշխատավարձի պարտքի մարման և գործարանի վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող խմբի այսօր տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է ս/թ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 11-ին, հավաքվել ընկերության մոտ, բոլոր աշխատակիցներին ներկայացնել Կառավարության պատասխանը, եթե այն կլինի, ապա երթով գնալ նախագահական նստավայր և ՀՀ նախագահին (կամ լիազորված անձին) ներկայացնել ստեղծված իրավիճակը` ակնկալելով խնդրի օրինական լուծում, այն է` մարել փետրվարի 6-ին կրճատվող աշխատակիցների աշխատավարձի պարտքն ամբողջությամբ:
Եթե նախագահական նստավայրում հանդիպում կայանա, մասնակցելու են Հրաչ Թադևոսյանը, Մավրիկ Ֆարսիյանը, Թոմիկ Հակոբյանը, Վարազդատ Սիմոնյանը, Գագիկ Քարտաշյանը, Սամվել Հովհաննիսյանը: Կներկայացվեն աշխատավարձի պարտքի մարման բոլոր հնարավոր ճանապարհները, որոնք առկա են և խիստ իրատեսական:
ՀՀ կառավարությանն ուղարկված նամակը դեռ անպատասխան է.... սպասում ենք ևս մեկ օր` դեկտեմբերի 25-ը ներառյալ.... գուցե Կառավարությունն ինքն է ներկայացնում առարկայական լուծումներ...

«Նաիրիտ գործարան» ընկերության մամուլի խոսնակ

Անուշ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը