Լրահոս

26.12.2014 10:10


ԼՂՀ ՊՆ. «Հակառակորդի հատուկջոկատայինները հատել են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքը և ականապատել որոշ հատվածներ»

ԼՂՀ ՊՆ. «Հակառակորդի հատուկջոկատայինները հատել են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքը և ականապատել որոշ հատվածներ»

Դեկտեմբերի 25–ի գիշերը հակառակորդի կողմից շփման գծիհարավարևելյան ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողությունները վնասազերծելուց հետո, ՊԲ առաջապահ ուժերի առջև խնդիր էր դրվել հետախուզել ողջ առաջնագիծը: Արդյունքում պարզվել է, որ բացի վերոնշյալ գործողություններից հակառակորդի հատուկջոկատայինները ևս երկու ուղղություններով /արևելյան և հյուսիսարևելյան/ հատել են հակամարտ զորքերի միջդիրքային տարածքը և ականապատել որոշ հատվածներ:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ, տեղադրված բոլոր ականները վնասազերծվել են: Ականազերծման գործողությունների ընթացքում արտակարգ միջադեպեր տեղի չեն ունեցել:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել ողջ առաջնագիծը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը