Լրահոս

26.12.2014 13:38


Սոմալիում ինը մարդ է զոհվել «Աշ–Շաբաբի» զինյալների հարձակման հետևանքով

Սոմալիում ինը մարդ է զոհվել «Աշ–Շաբաբի» զինյալների հարձակման հետևանքով

Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության գլխավոր բազայի վրա իսլամական «Աշ–Շաբաբ» զինված խմբավորման զինյալների հարձակման ժամանակ ինը մարդ է զոհվել։ Այս մասին հայտարարել է Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության ներկայացուցիչ Ալի Հումեդը։
Ծպտված ազգային բանակի զինվորների հագուստներում՝ զինյալները ներխուժել են Մոգադիշո մայրաքաղաքային օդանավակայանի բազայի տարածք։

«Երեքին մեր ուժերը ոչնչացրել են, ևս երկուսն իրեն պայթեցրել է վառելիքի պահեստի մոտ։ Երեք զինյալ գերեվարվել է։ Առաքելության երեք զինվոր և մեկ քաղաքացիական աշխատակից է զոհվել»,–հայտնել է ներկայացուցիչը։
«Աշ–Շաբաբը», որը ցանկանում էր հարձակումով խաթարել Սուրբծննդյան տոնակատարությունը բազայում, որտեղ տեղակայված են նաև ՄԱԿ–ի առաքելությունը և մի քանի արևմտյան դեսպանատներ, պնդում է, որ 14 խաղաղապահ է զոհվել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը