Կարծիք

26.12.2014 15:58


Նիկոլ Փաշինյանն իր ռեսուրսներն օգտագործում է իօգուտ իշխանության

Նիկոլ Փաշինյանն իր ռեսուրսներն օգտագործում է իօգուտ իշխանության

Թերևս արդեն բոլորին է հայտնի, թե Նիկոլ Փաշինյանը ինչ գործնեություն է ծավալում «ընդդիմադիր» գործչի հովանու ներքո, պատկերը հստակեցնելու համար, ավելի ճիշտ կլինի օգտագործել կեղծ ընդդիմադր գործիչ բառակապակցությունն, ինչը շատ ավելի լավ է բնութագրում վերոնշյալին։ Տևական ժամանակ է, ինչ ոչ իշխանական ուժերի կողմից նախաձեռնած գործողությունները ակտիվ ընթացք են ստացել, ինչը ակնհայտ է, չնայած այն հանգամանքին, որ իշխանականները ջանք ու եռանդ չխնայելով փորձում են հակառակը համոզել հանրությանը հասկանալի պատճառներով, դրանով ոչինչ չի փոխվում, ունենք այն ինչ ունենք։ Բայց իշխանականները զգալով մոտեցող վտանգը, ոչ իշխանականների գործընթացը սևացնող օպերացիային են ներգրավվել նաև իրենց «գաղտնի զենք» հանդիսացող, իրականում Բ26-ի անդավաճան հաճախորդ, բայց ընդդիմադիր կեցվածքով հանդես եկող Նիկոլ Փաշինյանին։ Բազմիցս ենք ականատես եղել, թե քաղաքական գործընթացների զարգացման հետ մեկտեղ, ինչպիսի պռովակացիոն և անտրամաբանական նախաձեռնություններով է իհայտ եկել Նիկոլ Փաշինյանը, սկսած ոչ իշխանականների սկսած պայքարին չմիանալով «այս քայլով Նիկոլը որոշ չափով անվստահություն սերմանեց հասարակության մեջ, ոչ իշխանական ուժերի սկսած պայքարի հետ կապված, ինչը անցողիկ բնույթ է կրում այս պահին», վերջացրած իմպիչմենթի ֆիկտիվ գործընթացով հանդես գալով "այս քայլով էլ Նիկոլը նպատակ ուներ պռովակացիայի ենթարկել ոչ իշխանականներին և ամրապնդել իր ընդդիմադիր կեցվածքը, բայց մենք ականատես եղանք այլ պատկերի, երբ բոլորին պարզ էր Նիկոլի նպատակը, այդ իսկ պատճառով ոչ իշխանականները իրենց քայլով մատ արեցին Նիկոլին"։ Այս ամենի հետ մեկտեղ, երբ արդեն բոլոր խաղաքարտերը բացված են, Նիկոլը հակաեռյակական գործնեություն է սկսել ծավալել ոչ միայն համացանցով, այլ սեփական թերթի շրջանակներում՝ «Հայկական Ժամանակ»–ը օրնիբուն քննադատում և ցեխ է շպրտում ոչ իշխանականների ուղղությամբ։ Եկեք մի պահ սառը դատենք և ընդունենք, որ ոչ իշխանականների գործելաոճը մինչ տրամաբանական ավարտին հասցնելը, զսպաշապիկ է հանդիսանում իշխանությունների համար և ստիպում նրանց գնալ զիջումների, ինչը զգալիորեն թեթևացնում է տիրող գաղջ մթնոլորտը, ինչը այսքան ժամանակ բացակայում էր քաղաքական դաշտից, որի արդյունքում ունենք երկրի առաջ ծառացած բազմաթիվ խնդիրներ։ Եթե ընդդիմադիր գործչի դիմակի ներքո հանդես եկող քաղաքական գործիչը, չի գնահատում և չի ընդունում այն, որ այսօր այս իշխանությունների անօրեն գործողությունների դեմ պայքարի միակ միջոցը համախմբումն է, ապա ասել, որ Նիկոլ Փաշինյանը դեմագոգ չէ, այլ իրոք անհանգստացած է երկրի ճակատագորվ սխալ կլինի, այն էլ այն պարագայում, երբ սեփական ռեսուրսներն է օգտագործում ի օգուտ իշխանությունների՝ խոսքը թերթի մասին է։ Մի կողմ դնելով վերոնշյալը, կարելի է ևս եզրահանգումներ անել այս ամենից՝ կամ Նիկոլ Փաշինյանը ուղղակի նախանձում է ոչ իշխանականների արդյունավետ աշխատանքին կամ չկարողանալով օբյեկտիվ գնահատել իրավիճակը անցել է «հակառակորդի» շարքերը, չգիտակցելով, որ այդկերպ հարվածում է սեփական վարկանիշին։

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը