Լրահոս

29.12.2014 14:51


«Ալ-Քաիդան» կոչ է արել ինքնաթիռներ պայթեցնել

«Ալ-Քաիդան» կոչ է արել ինքնաթիռներ պայթեցնել

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ «Ալ-Քաիդա» ծայրահեղական խմբավորման կողմից Արաբական թերակղզում թողարկվող ամսագրի վերջին համարում միայնակ ահաբեկիչներին կոչ է արվել ինքնաթիռներ պայթեցնել: Հոդվածում նաև խորհուրդներ են տրված, թե ինչպես է պետք ընտրել համապատասխան թիրախը:

Օրինակ՝ «EasyJet» ընկերությունն առաջարկվել է այն բանի համար, որ այն բյուջետային ավիաընկերություն է, և մեծածավալ ուղևորափոխադրումներ է իրականացնում։ «British Airways»-ը հայտնվել է ցուցակում, քանի որ Մեծ Բրիտանիայի խոշորագույն ավիափոխադրողն է։

Հարձակումների առաջարկված ցանկի առաջին տեղերում ամերիկյան և բրիտանական ավիաընկերություններն են:

Այս խորագրի վերջին նյութերը