Լրահոս

12.01.2015 09:45


Մարոտա. «Չեմ ժխտի, որ Մխիթարյանն իսկապես հետաքրքրում է Յուվենտուսին»

Մարոտա. «Չեմ ժխտի, որ Մխիթարյանն իսկապես հետաքրքրում է Յուվենտուսին»

Թուրինի «Յուվենտուսի» գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան հաստատել է, որ իր ակումբը հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով, հայտնում է armsport.am-ը։

«Չեմ ժխտի, որ Մխիթարյանը և Ռոլանդուն (Պորտուգալական «Պորտուի» պաշտպան,-խմբ.) մեր տրանսֆերային հետաքրքրությունների շարքում են: Նրանք լիովին համապատասխանում են մեր խաղաոճին», - Մարոտայի խոսքերն է մեջբերել իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Այս խորագրի վերջին նյութերը