Լրահոս

12.01.2015 10:22


Պատահար Արցախի պողոտայում

Պատահար Արցախի պողոտայում

Հունվարի 11-ին` ժամը 20.04-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 8 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 17 AR 771, «Ռենջ Ռովեր» մակնիշի 77 CT 777 և «ԲՄՎ» մակնիշի 01 PD 077 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:

Այս խորագրի վերջին նյութերը