Լրահոս

12.01.2015 11:09


Պան Գի Մունը զգուշացրել է Փարիզի ահաբեկչությունից հետո մահմեդականներին ճնշելու անթույլատրելիության մասին

Պան Գի Մունը զգուշացրել է Փարիզի ահաբեկչությունից հետո մահմեդականներին ճնշելու անթույլատրելիության մասին

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կիրակի զգուշացրել է մահմեդականներին ճնշելու անթույլատրելիության մասին՝ ի պատասխան Փարիզում ծայրահեղականների իրականացրած ահաբեկչության։ Նրա կարծիքով նման գործողությունները կարող են հանգեցնել բռնության աճի։
Գլխավոր քարտուղարի աշխատակազմի տարածած հայտարարությունում ընդգծվում է, որ վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում մի շարք հարձակումներ են տեղի ունեցել, որոնց պատճառ է դարձել ատելությունը կրոնական հողի վրա։
ՄԱԿ–ի ղեկավարը միջազգային հանրությանը կոչ է արել «ավելացնել հանդուրժողականությունն ու ըմբռնումը խրախուսող ջանքերը»՝ միաժամանակ շեշտելով, որ երկրները կրկնակի էներգիայով «պայքարեն ահաբեկչության դեմ»։

Տեղեկացնում է ՏԱՍՍ–ը։

Այս խորագրի վերջին նյութերը