Լրահոս

12.01.2015 15:16


ԱՄՆ պետքարտուղարն այցով կժամանի Իսլամաբադ

ԱՄՆ պետքարտուղարն այցով կժամանի Իսլամաբադ

Պակիստանա–հնդկական հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի ընթացքը տարածաշրջանում կլինեն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի ուշադրության կենտրոնում Պակիստան այցի ժամանակ։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարն այսօր Պակիստան կժամանի՝ մասնակցելու պակիստանա–ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական փուլին։ Այս մասին հաղորդում է պակիստանյան «Express Tribune» թերթը՝ ԱԳՆ ներկայացուցչին հղումով։
Իսլամաբադում Քերրին մի շարք հանդիպումներ կանցկացնի Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի, ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ռախիլ Շարիֆի, ինչպես նաև երկրի գլխավոր հատուկ ծառայության՝ Միացյալ հետախուզական վարչության ղեկավարի հետ։
Պետքարտուղարը կայցելի նաև Փեշավար քաղաքի միջնակարգ դպրոց, որտեղ նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին ահաբեկչություն էր իրականացվել. 150 մարդ էր զոհվել։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը