Լրահոս

13.01.2015 10:02


Քննարկվում է, թե որ երկիրն է քննելու Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության քրեական գործը

Քննարկվում է, թե որ երկիրն է քննելու Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության քրեական գործը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, գիշերը Շիրակի մարզի Բայանդուր գյուղի մոտակայքում ձերբակալվել է հունվարի 11-ի՝ լույս 12-ի գիշերը Գյումրիի Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած դաժան սպանության գործով հիմնական կասկածյալ Վալերի Պավելի Պերմյակովը։ ԳԱԼԱ-ի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հայտնել է, որ վերջինիս նկատմամբ հարուցվել է երկու քրեական գործ: Առաջինը՝ ՌԴ իրավապահ մարմինների կողմից դասալքության մեղադրանքով, և երկրորդ քրեական գործը ՀՀ իրավապահների կողմից՝ դաժան սպանության մեղադրանքով: Այժմ Վալերի Պավելի Պերմյակովը գտնվում է ՌԴ համապատասխան ստորաբաժանումում:

Հարցին, թե ո՞ր երկիրն է քննելու սույն քրեական գործերը, Րաֆֆի Ասլանյանը պատասխանել է, որ քննարկվում է վերջինիս դեմ առաջադրված երկու քրեական գործերը միավորելու հարցը, սակայն թե որ երկրի իրավապահ մարմիններն այն կքննեն, հայտնի չէ:

Մանրամասները՝ galatv.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը