Լրահոս

13.01.2015 10:51


Պառավաքարի գյուղապետ. ««Նիվա» մակնիշի ավտոմեքենան հակառակորդը կրակոցներով այրել է»

Պառավաքարի գյուղապետ. ««Նիվա» մակնիշի ավտոմեքենան հակառակորդը կրակոցներով այրել է»

Երեկ երեկոյան հակառակորդը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակիչների ուղղությամբ: Այս մասին Zham.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետ Ռոլանդ Մարգարյանը:

Նրա խոսքով՝ գյուղի մերձակայքում գտնվող «Ծատուրա ձոր» կոչվող վայրում գյուղացիները գնացել են փայտի և ադրբեջանական զինուժը նպատակային կրակ է բաց թողել բնակիչների ուղղությամբ: «Բնակիչները հազիվ փախել են, իսկ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան հակառակորդը կրակոցներով այրել է: Գիշերը խաղաղ է անցել, կրակոցներ չեն հնչել»:

Մանրամասները՝ Zham.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը