Լրահոս

15.01.2015 11:45


Պերմյակովը կալանավորվել է. որոշումը կայացրել է ռուսաստանցի դատավորը

Պերմյակովը կալանավորվել է. որոշումը կայացրել է ռուսաստանցի դատավորը
Ռուսաստանյան կողմը գիշերը մեղադրանք է առաջադրել Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի դեմ զենքով դասալքության և սպանության համար:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ռուսաստանցի դատավորը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանության մեջ արդեն մեղադրվող Պերմյակովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուս զինծառայողի դեմ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամին սպանելու ու վեց ամսական փոքրիկին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեղադրանք էր առաջադրել նաև ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը