Լրահոս

21.01.2015 09:48


Նյու Յորքում կրակոցների հետևանքով երկու աշակերտ վիրավորվել է

Նյու Յորքում կրակոցների հետևանքով երկու աշակերտ վիրավորվել է

Անհայտ անձը կրակոցներ է արձակել է Նյու Յորքի Բրուքլինի ավագ դպրոցի հարևանությամբ։ Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն։

Չորս անկանոն կրակոց է արձակվել հավաքված աշակերտների ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել են 17-ամյա և 14-ամյա դպրոցականները:

Հանցագործին, որն, ըստ ականատեսների, 16-18 տարեկան է, հաջողվել է թաքնվել: Նրա հայտնաբերման աշխատանքները շարունակվում են։

Այս խորագրի վերջին նյութերը