Լրահոս

21.01.2015 10:34


«Նորմանդյան քառյակի» ԱԳՆ ղեկավարները Բեռլինում կքննարկեն ուկրաինական ճգնաժամը

«Նորմանդյան քառյակի» ԱԳՆ ղեկավարները Բեռլինում կքննարկեն ուկրաինական ճգնաժամը

Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարներն այսօր կրկին կհավաքվեն Բեռլինում՝ փորձելով հասնել առաջխաղացման ուկրաինական ճգնաժամում Դոնբասում վերջին օրերին իրավիճակի սրման համապատկերին։ Բանակցությունների մեկնարկից առաջ կկայանա քաղտնօրենների հանդիպումը «նորմանդյան ձևաչափով»։ Նման ձևաչափով հանդիպումն արդեն երկրորդն է այս ամիս։ «Նորմանդյան քառյակի» երկրների դիվանագիտական վարչությունների ղեկավարները բանակցություններ էին անցկացրել հունվարի 12-ին։ Դրանց արդյունքում նախարարները համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, որում հաստատել էին շփման խմբի մինսկյան պայմանավորվածությունների ամբողջական կատարման և դեկտեմբերի 9-ին հայտարարված «լռության ռեժիմի» խիստ պահպանման անհրաժեշտոթյունը բախման գոտում։ ԱԳՆ ղեկավարները քննարկել են նաև մինչև ամսվա ավարտն Աստանայում բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Սակայն մինչ այդ, նախարարների կարծիքով, պետք է նորից հավաքվի շփման խումբը՝ հրադադարի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և այլ կարևոր հարցերի շուրջ պայմանավորվելու համար։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը